Վադեֆուլ․ Եվրոպան կուժեղացնի ճնշումը ՌԴ-ի վրա, ԱՄՆ-ը պատրաստ է նոր պատժամիջոցների
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև համերաշխություն կոչ է արել՝ կապված Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիայի, մասնավորապես վերջին զանգվածային հրետակոծության պատճառով Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշման հետ, գրել է ZDF Heute-ը։
Գերմանացի պաշտոնյան նշել է, որ նման ճնշման մեխանիզմը՝ նոր սահմանափակումների ներդրմամբ, պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Վլադիմիր Պուտինը չի սկսել իրական դիվանագիտական քայլեր ձեռնարկել Ուկրաինայի հետ խաղաղության ուղղությամբ։
«Մենք պետք է շարունակենք ճնշումը, որպեսզի Պուտինը վերջապես նստի բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի Ռուսաստանը վերջապես լուրջ բանակցությունների մեջ մտնի»,- ասել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ներկայացուցիչ Վադեֆուլը։
«Մենք ցանկանում ենք վերջապես վերջ տալ Ուկրաինայում մարդկանց մահվանը, մենք ցանկանում ենք անհապաղ զինադադար և ցանկանում ենք կայուն խաղաղություն»,- ընդգծել է Վադեֆուլը։
News.am