Հանրապետության օրը՝ Ապարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապարանում այսօր՝ մայիսի 28–ին, նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության օրը։ Տոնական միջոցառումները նվիրված են Արցախին, ելույթ են ունենում արցախյան մշակութային խմբեր։ Ապարանում են Արցախից Հանրապետության ԱԺ պատգամավորներ և քաղաքացիներ։

 


Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը և Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:

News.am