Մետաքսե Հակոբյան․ Իշխանությունները չեն որոշում՝ ժողովուրդն ինչպես պետք է ապրի

Ապարանում նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության օրը։ Տոնական միջոցառումները նվիրված են Արցախին, ելույթ են ունենում արցախյան մշակութային խմբեր։ Ապարանում են Արցախից Հանրապետության ԱԺ պատգամավորներ և քաղաքացիներ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատմության դասերը պետք է սովորենք ու հասկանանք, որ ոչինչ ավարտված չէ։

«Պետք է հասկանանք, որ դավաճանությամբ չէ, որ այսօր պետք է զրկված լինենք ու զրկված մնանք հայրենիք ունենալու հնարավորությունից։ Այս հաղթանակը և մայիսի 28-ի տոնակատարությունը վառ ապացույցն է այն հանգամանքի, որ նույնիսկ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներից ելք կա»,-նշեց նա։

Մ.Հակոբյանը համոզված է՝ ոչինչ էլ ավարտված չէ. «Ժողովուրդը երբեք չպետք է հանձնվի, և երբեք իշխանությունները չեն որոշում՝ ժողովուրդն ինչպես պետք է ապրի և ինչպիսի հայրենիք ունենա»։

News.am