Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ավանդ կներդնեն այնպիսի նախագծերում, ինչպիսին են Միջին միջանցք և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքները։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների գագաթաժողովի իր ելույթում։

«Համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կխորացվի»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում Լաչինում, որտեղ այսօր բացվել է միջազգային օդանավակայանը։

News.am