ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցների չեղարկումը

Եվրամիության խորհուրդն այսօր պաշտոնապես հաստատել է Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցների չեղարկումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ԵՄ խորհուրդը հաստատել է պաշտոնական որոշումները, որոնք չեղյալ են դարձնում Սիրիայի նկատմամբ տնտեսական բնույթի բոլոր սահմանափակող միջոցները», - ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ ԱԳ նախարարների նիստի արդյունքներով հայտնել էր Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները հանելու որոշման մասին, որպեսզի «օգնեն սիրիացի ժողովրդին վերականգնել նոր և խաղաղ Սիրիան»:

Դրա հետ մեկտեղ, ԵՄ-ն ուժի մեջ կթողնի նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարության պաշտոնյաների հետ կապված, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող պատժամիջոցները: Մասնավորապես, ԵՄ-ն նախկինի պես արգելում է Սիրիա զենքի և տեխնոլոգիաների մատակարարումը, որը կարող է օգտագործվել «ներքին բռնաճնշումների համար»: Ավելին, ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի նրանց դեմ, ովքեր, իր կարծիքով, խախտում են մարդու իրավունքները և նպաստում Սիրիայում անկայունությունը:

2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին կառավարական բանակի դիրքերի վրա և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս, Բաշար Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը և լքեց երկիրը։ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հունվարի 29-ին հայտարարվեց Սիրիայի անցումային շրջանի նախագահ:

Sputnik Արմենիա