Արթիկում տորնադո է դիտվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է Արթիկ քաղաքում Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթի մասին։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գագիկ Սուրենյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեսյբուքի»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև կարճ տեսանյութ։

«Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ: Քիչ առաջ տորնադո է դիտվել Արթիկում։ Տորնադո և կարկուտ՝ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում»,-տեսանյութին կից գրել է Սուրենյանը։