Շոյգու․ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ակտիվ զարգանում է բոլոր ուղղություններով
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է ռուս-իրանական գործընկերության համակողմանի զարգացման մասին: Նրա հայտարարությունը հնչել է Մոսկվայում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ հանդիպման շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շոյգուն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ Ռուսաստանի և Իրանի ղեկավարության կողմից տրված ուղենիշներին համապատասխան:
Նա նշել է, որ նախագահները պարբերաբար կապի մեջ են` Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 6–ին, զրույցը բովանդակալից է եղել։
Ըստ Շոյգուի` դա վկայում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել ռազմավարական գործընկերության թեմային և հույս է հայտնել, որ Իրանը շուտափույթ կվավերացնի համապատասխան պայմանագիրը։
«Այդ պայմանագիրն ամուր հիմք է դնում մեր փոխգործակցության հետագա որակական աճի համար, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,- ասել է Շոյգուն:
Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է հունվարի 17-ին Մոսկվայում, իսկ ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դրա վավերացման մասին օրենքը:
Sputnik Արմենիա