2025-05-29 14:09
Լրատվական գործակալություններ
Դատարանն անմեղ ճանաչեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետին
Դատարանն անմեղ ճանաչեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանին։
Արդարացման դատավճիռը հրապարակվեց գործը մոտ 6 տարի դատարանում քննվելուց հետո:
Դատավճիռը կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։
Հիշեցնենք` 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք էր առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Sputnik Արմենիա