ՀՅԴ ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանի զարգացումները

ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումները։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Լիլիթ Գալստյանն ու Իշխան Սաղաթելյանը դեսպանին ներկայացրել են Հայաստանի անվտանգության և ներքաղաքական հարցերի մասին ՀՅԴ-ի մոտեցումները և դիրքորոշումները։

Արծարծվել են երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ներկա ընթացքին առնչվող հարցեր։

Սոբհանին ընդգծել է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության նշանակալի աճը, նաև կարևորել տարբեր ոլորտներում երկու երկրների ներուժի առավել ծավալուն օգտագործման հեռանկարը։

Sputnik Արմենիա