Ձերբակալվել է Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի եղբայրը

Hayastan.news-ի տեղեկություններով քիչ առաջ ձերբակալվել է Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի հարազատ եղբայրը։

Սուրիկ Գրիգորյանը, ով նախկինում Ավշարի գյուղապետն էր, ըստ կայքի տեղեկությունների, կասկածվում է փողերի լվացման մեջ։

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին Գրիգորյան եղբայրները՝ երեքն էլ պաշտոնյաներ էին Արայիկ Գրիգորյանը պատգամավոր էր, Արամայիս Գրիգորյանը՝ Արարատի մարզպետ, Սուրիկ Գրիգորյանն էլ՝ գյուղապետ։

News.am