Զախարովան հրապարակել է Ստամբուլում կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը

Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլում Ռուսաստանի պատվիրակության կազմը նույնը կլինի։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նույն ռուսական պատվիրակությունը», - ասել է նա՝ ի պատասխան հարցի։

Մայիսի 15-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Բանակցային խմբի անդամներ են հաստատվել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Lurer.com