2025-05-31 15:35
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ սենատոր․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր
Սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին և տնտեսական ներդրումների հնարավորություններին։
«Սենատորն իր աջակցությունը հայտնեց նախագահ Թրամփի վարչակազմի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ տարածաշրջանում կայունության ու բարեկեցության հաստատման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Aysor.am