Բրյանսկի մարզում հունիսի 2-ը, 3-ը և 4-ը սգո օրեր են հայտարարվել
Ռուսաստանի Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ 2025 թվականի հունիսի 2-ը, 3-ը և 4-ը Բրյանսկի մարզում հայտարարվել են սգո օրեր, իր Telegram-ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
Բրյանսկի մարզի ողջ տարածքում կխոնարհվեն Բրյանսկի մարզի դրոշները, Բրյանսկի մարզի մունիցիպալ կազմավորումների դրոշները։
«Բրյանսկի մարզի տարածքում գտնվող մշակութային հաստատությունները և հեռուստառադիոընկերությունները սգո օրերին չեղյալ են հայտարարում բոլոր մշակութային-զանգվածային ժամանցային միջոցառումները և ժամանցային հաղորդումների հեռուստա- և ռադիոհեռարձակումները։
Բրյանսկի մարզի կառավարությունը՝ Բրյանսկի մարզի գործադիր իշխանության մարմինների հետ համատեղ, կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ օգնությունը զոհվածների ընտանիքներին և տուժածներին։ Եվս մեկ անգամ խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշել է Բոգոմազը։
News.am