2025-06-02 13:01
Լրատվական գործակալություններ
«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը
«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 1-ից մեկնարկել է Աբու դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից NEWS.am–ին հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airarabia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: