2025-06-02 13:56
Լրատվական գործակալություններ
Ոստիկանության պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Ն. Փաշինյանը բավարարել է Ա. Հովհաննիսյանի խնդրանքը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն էլ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հորդորել ազատման դիմում գրել։
Արամ Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թ հունվարի 9-ին։
Verelq.am