ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բալյանների կառուցած Չիրագան պալատում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա այսօր՝ հունիսի 2-ին, Ստամբուլում։ Արդեն բանակցությունների վայր են ժամանել երկու երկրների ներկայացուցիչները։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Կողմերը կներկայացնեն հրադադարի վերաբերյալ հուշագրերի իրենց նախագծերը։
Հատկանշական է, որ բանակցությունները տեղի կունենան Չիրագան պալատում, որը կառուցվել է հայտնի հայ ճարտարապետների՝ Բալյանների հայկական դինաստիայի կողմից, որոնք ձգտում էին եվրոպականացնել օսմանյան ճարտարապետությունը՝ XVIII դարի թագավորական նստավայրերի ոճավորման ուղղությամբ։ Շինարարությունը տեղի է ունեցել 1863-1867 թվականներին: XX դարի սկզբին պալատում զինվորականների հսկողության ներքո ապրել է սուլթան Աբդուլ Համիդ II-ը, իսկ 1909 թվականին այստեղ են անցկացվել Թուրքիայի խորհրդարանի առաջին նիստերը։
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Դոլմաբահչեի պալատում, որը նույնպես կառուցվել է 1843-1856 թվականներին Կարապետ և Նիկողոս Բալյանների նախագծով՝ սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի պատվերով։
Alpha News