Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում ավարտվել է ռուս–ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ և ընթացել են ռուսերենով»,– նշում է գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլում կքննարկվեն հրադադարի պայմանները և գերիների ու քաղաքացիական անձանց փոխանակումը, ինչպես նաև ղեկավարների հանդիպման հարցը։

Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում անցկացվեց ռուս–ուկրաինական բանակցությունների առաջին փուլը, որին ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։

Sputnik Արմենիա