2025-06-02 18:44
Լրատվական գործակալություններ
Մհեր Գրիգորյանը կմեկնի Դուշանբե
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից։
Խորհրդի նիստը կայանալու է հունիսի 5-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։
Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հավելենք, որ կառավարությունների ղեկավարների խորհուրդը տարեկան չորս անգամ հանդիպում է ունենում։ Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով։