Բանկային զեղծարարությունից տուժած քաղաքացիները պահանջում են ԿԲ նախագահի հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեր ՀԿ-ն ստացել է բազմաթիվ բողոք-դիմումներ ոչ միայն խախտվել են մարդկանց իրավունքները, այլ նաև մարդիկ ենթարկվել են թալանի։ Առկա են բանկերի մեծ բացթողումներ, այլապես քաղաքացիներն այսպիսի կողոպուտի չէին ենթարկվի»,- բանկային խարդախության զոհ դարձած քաղաքացիների հետ ԱԺ-ի դիմաց ակցիայի ժամանակ նշեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանը։

 


Նա հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները հավաքվել են՝ պահանջելով Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հրաժարականը։

«2020 թվականից սկսած՝ ինչ օնլայն վարկերը գործարկվել են Հայաստանում, բանկերում կիբերհանցագործությունների, զեղծարարությունների բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, իսկ ԿԲ-ն որևէ անգամ որևէ հանձնարարական չի իջեցրել կիբերհանցագործությունների կանխարգելման մասով։ Սա ԿԲ-ի թերի աշխատանքի մասին է վկայում։

Բազմիցս դիմել ենք ԿԲ-ին, ԿԲ նախագահը բազմաթիվ դիմումներից հետո հրապարակային կերպով ասաց, որ դրանք վիճահարույց վարկեր են, միչդեռ դրանք վիճահարույց չեն, ապօրինի են ու վերջ, և ասաց, որ սառեցված են, սակայն դա որևէ կերպ չէր համապատասխանում իրականությանը, քաղաքացիների համար նոր ծուղակ էր ստեղծում, որպեսզի քաղաքացիները վճարեն դրանք»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Mamul.am