2025-06-03 08:20
Լրատվական գործակալություններ
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, քննվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի դեպքերը։
Նշվում է, թե հարցաքննվել են պատերազմից «տուժած խաղաղ բնակիչները»։
Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 5-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա