2025-06-03 11:48
Լրատվական գործակալություններ
Երկրաշարժ Թուրքիայում. մեկ մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել
Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել, մեկ կին մահացել է, ևս 69 մարդ վիրավորվել է, X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Ցնցումները գրանցվել են ժամը 02:17-ին՝ թուրքական Մարմարիս հանգստավայրի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։
Նախարարի խոսքով՝ ցնցումները զգացվել են Մուղլա և մի շարք այլ նահանգներում, վնասներ չեն գրանցվել։
«Ֆեթհիյեում տասնչորսամյա Աֆրանուր Գյունլուն երկրաշարժի պահին խուճապի նոպա է ունեցել և հոսպիտալացվել է, սակայն նրան փրկել չի հաջողվել», - գրել է Երլիքայան։
News.am