Զելենսկու գրասենյակի ղեկավարը մեկնել է ԱՄՆ

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մեկնել է ԱՄՆ։ Այս մասին գրում « СТРАНА.uа» կայքը։

Ուղևորության նպատակի մանրամասները դեռևս չեն հաղորդվում։

Ըստ լրատվամիջոցների` Զելենսկին հունիսի 2-ին հայտարարել է, որ Կիևն ԱՄՆ–ի հետ բանակցում է տնտեսական և պաշտպանական համաձայնագրերի հարցերի շուրջ։ Նա չի հստակեցրել առաջիկա հանդիպումների ձևաչափը, բայց ասել է, որ դրանք տեղի կունենան Միացյալ Նահանգների տարածքում:

Հիշեցնենք` հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր փետրվարի վերջին, երբ Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Վաշինգտոն: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նախատեց անհարգալից վերաբերմունքի համար, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն անվանեց դեմոկրատական կուսակցության անշնորհակալ քարոզիչ։ Վիճաբանությունից հետո Զելենսկուն խնդրեցին հեռանալ Սպիտակ տնից, և համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց։

ԱՄՆ-ն ու Ուկրաինան հանքային ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքեցին ապրիլի 30-ին։

Sputnik Արմենիա