2025-06-03 16:54
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ դեսպան․ Նոր ամերիկյան տեխնոլոգիաները կօգնեն ապահովել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը
Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
«ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է», - հայտնել է դեսպանը:
Verelq.am