ՄԵԹՈԴ, ՈՐԸ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ԴԵՌԵՎՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՂԱԾ ԺԱՄԱՆԱԿ
Դժվար է չհամաձայնել այն պնդմանը, որ Փաշինյանի պայքարն ուղղված է բնավ ոչ առանձին հոգևորականների դեմ. այն ուղղված է ողջ Եկեղեցու վարկաբեկմանը: Հասկանալի է նաև, թե ինչով է պայմանավորված Փաշինյան-Հակոբյան կենակիցների և նրանց սպասարկող ծառայանու ագրեսիվ հռետորաբանության վերջին պոռթկումը։
Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները բարձրացնում են Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության թեման, իրենց Հայրենիք արցախցիների վերադարձի իրավունքի թեման: Դա նյարդայնացնում է Բաքվին, Հայ Եկեղեցու հասցեին վիրավորական հարձակումներ է հնչեցրել Ադրբեջանի կրոնական առաջնորդ Փաշազադեն։
Դե իսկ այն, ինչը նյարդայնացնում է Ադրբեջանին, նյարդայնացնում է նաև Փաշինյանին. Սա հայտնի բան է։ Քանզի ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է նրան, որ աշխարհը մոռանա Արցախի մասին։ Կոնկրետ Փաշինյանի պարագայում՝ որ մոռացվի, որ Արցախի էթնիկ զտումն իրականացվել է իր կառավարման օրոք, իր կործանարար քաղաքականության արդյունքում։ Որպեսզի մոռացվի նույնիսկ այն, ինչը նախկինում տարիներ շարունակ ներկայացվել է որպես վարչապետի դիվանագիտական հաղթանակ։ Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի ու Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը անվտանգության միջազգային երաշխիքներով արցախցիների Հայրենիք վերադառնալու իրավունքի վերաբերյալ։
Բայց այդ հայտարարությունը Փաշինյանին պետք էր միայն այն պահին, որպեսզի մեղմացնի Հայաստանում իր քաղաքականության դեմ բողոքը։ Իբր, ինքը շարունակում է պայքարել հանուն Արցախի, բարձրացնել հարցը։ Այսօր այդ հայտարարությունը նրան արդեն պետք չէ, քանզի հիշեցնում է Արցախի մասին, ուրեմն պետք է մոռացվի…
Փաշինյանի այս քաղաքականությունն առավել քան ձեռնտու է Ալիևին, ուստի պետք չէ զարմանալ Շվեյցարիայում Արցախի մշակութային և կրոնական ժառանգությանը նվիրված համաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությանը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միանման արձագանքի վրա:
ՈՒ գնա՜ց։ Ադրբեջանում հայկական Եկեղեցուն մեղադրեցին «ֆաշիզմի» մեջ, Փաշինյանը համեմատեց Եեկեղեցիները «չուլանի» հետ, առանց անուն նշելու գրեց ոմն եպիսկոպոսի կողմից կուսակրոնության ուխտի խախտման մասին։ Փաշինյանի կենակցուհին ավելի հեռուն գնաց ու գրեց, որ խորդանոց-եկեղեցիներում զբաղվում են մանկապղծությամբ... Իհարկե, այդ ամենը ՔՊ՝ «Քուչում պատմում են» սկզբունքով։
Այսինքն սովորական բամբասանքի մակարդակ՝ Աննա Փաշինյանի կողմից, սովորական շանտաժ՝ Փաշինյանի կողմից։ Հիմա թող հանրությունը գլուխ կոտրի, թե ում նկատի ուներ վարչապետը։ Ու թող հիմա բոլորը մտածեն, թե Փաշինյանին հասանելի է գաղտնի տեղեկատվությունն իր քաղաքական ընդդիմախոսների, ասենք, նաև կողմնակիցների ինտիմ կյանքի մասին։ Եվ թող հիմա իր բոլոր ընդդիմախոսները սահմռկեն. եթե Փաշինյանը զայրանա, իրենց ինտիմ կյանքը կարող է հայտնի դառնալ հասարակայնությանը... Այսպիսով Փաշինյանը, բացի ամենայնից, «քաշեց» ՀՀ ԱԱԾ-ին, ներկայացրեց բացասական լույսի ներքո, քանզի հանրությունը կարող է գալ այն եզրակացության, թե հենց այդ կառույցն է վարչապետին տեղեկատվություն տրամադրում քաղաքացիների անձնական կյանքի մասին։
Դե, իսկ ինչ վերաբերում է «չուլաններում» մանկապղծության մասին Աննա Հակոբյանի խոսքերին, ապա դժվար թե արժե, որ նա նեղանա սոցցանցում մի քաղաքացուհու այն մեկնաբանությունից, որ Աննա Հակոբյանն այնքան վստահ է գրում այդ մասին, որ կարելի է եզրակացնել, թե անձամբ է եղել այդ «չուլանում»:
Կեղտոտ իրարանցում, ի՜նչ կարող ես այստեղ ասել։ Քաղաքականության ոգով, որը շանտաժի ենթարկվող և անարգվող հերոսներից շահ ստանալու համար վարում էր «Սուրբ ընտանիքը»՝ Փաշինյան-Հակոբյանը իր թերթում: Այսօր Իլհամ Ալիևին հաճոյանալու համար անցան հին ու ստուգված մեթոդներերն, որպեսզի նա չխանգարի Փաշինյանին կառավարել Հայաստանն իր հայեցողությամբ և շուտափույթ ստորագրի վարչապետի սրտին այնքա՜ն թանկ «խաղաղության պայմանագիր» անվանյալ թուղթը։