Ո՞ՒՄ ՎՐԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՒՅՍԸ ԴՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԻՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Ստամբուլը հաստատեց՝ Պուտինի յուրաքանչյուրնոր առաջարկ նախորդից վատն է. Փաշինյանը պետք է ուշադրություն դարձնի դրան
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Երեկ Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցությունները տևեցին մոտ մեկ ժամ, այսինքն՝ երկու անգամ ավելի կարճ, քան մայիսին տեղի ունեցած առաջին փուլը։ Կողմերը փոխանակեցին հուշագրեր, որոնցում ներկայացված էին Մոսկվայի և Կիևի տեսլականները հակամարտության ավարտի վերաբերյալ։
Ուկրաինական հուշագրի առանձնահատկությունն այն էր, որ այն հրապարակվել էր ԶԼՄ-ներում դեռևս բանակցություններից առաջ, ինչպես նաև այն փաստը, որ Կիևը որոշել էր այն պատրաստել երկու լեզվով՝ ուկրաիներեն և անգլերեն։ Կիևի առաջնային և ամենակարևոր պահանջն էր առանց նախապայմանների ռազմական գործողությունների դադարեցումը ցամաքում, ծովում և օդում՝ 30 օրով, ինչը պետք է վերածվեր Մոսկվայի կապիտուլյացիայի՝ Ուկրաինային փոխհատուցում վճարելով և վերադառնալով նվազագույնը 2022 թվականի փետրվարի սահմաններին։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հուշագրին, ապա այն կրկին հաստատեց պարզ միտքը՝ Վլադիմիր Պուտինի յուրաքանչյուր հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատն է։
2025 թվականի Պուտինի առաջարկները զգալիորեն ավելի կոշտ են, քան 2022-ին եղածները։ Եթե դրանք մանրամասն ուսումնասիրենք, ապա ռուսական հուշագիրը գործնականում Կիևին կապիտուլյացիայի հարկադրանք է։ Ռուսաստանի հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը» ենթադրում է միջազգային-իրավական ճանաչում Ղրիմի, ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի,Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի, ինչը նշանակում է ռազմական դաշինքներ ու կոալիցիաներ (հատկապես ՆԱՏՕ) չմիանալու պարտավորություն։ Բացի այդ, նախատեսվում է արգելել այլ պետությունների ռազմական ներկայությունը Ուկրաինայի տարածքում, ռազմաբազաների և ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի գործողության դադարեցումը և ապագայում դրանց կնքումից հրաժարումը։
Եթե ուսումնասիրենք հակամարտության դինամիկան, ապա արդեն 2014 թվականից սկսած, Ռուսաստանն ամեն փուլում ավելի կոշտ է դարձել իր պահանջներում։ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը պետք է «բաց դասագիրք» լինի հետխորհրդային տարածքի ցանկացած երկրի քաղաքական ղեկավարության համար։ Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցելը դա ռացիոնալ անհրաժեշտություն է, բայց Մոսկվայի դեմ «ընկերություն անելը» կարող է լուրջ խնդիրների հանգեցնել ցանկացած պետության համար։ Սա է ռեալ պոլիտիկը։ Բացի այդ, «անվտանգության անբաժանելիության» սկզբունքը դեռ չի չեղարկվել. այս սկզբունքն ասում է, որ մի պետության անվտանգությունը չի կարող ապահովվել մյուսի անվտանգության հաշվին։
Պաշտոնական Երևանն արդյոք գիտակցում է այս ճշմարտությունը։Ըմբռնո՞ւմ է, որ «ՌԴ-ի յուրաքանչյուր առաջարկ նախորդից վատն է»։ Գիտակցո՞ւմ է անվտանգության անբաժանելիության սկզբունքի բուն էությունը։ Ներկայիս իրողությունները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն փորձում դասեր քաղել ուկրաինական իրադարձություններից։
Ավելին, եթե մանրամասն ուսումնասիրենք Փաշինյանի քարոզչության թեզերն՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու դեմ «խաչակրաց արշավի» շրջանակներում, ապա կարելի է եզրակացնել, որ որոշ գործիչներ ուղղակիորեն նշում են, որ «եկեղեցու հետ խնդիրը նրանում է, որ Փաշինյաննու իր շրջապատը Հայ Առաքելական Եկեղեցին ընկալում են որպես Ռուսաստանի գործընկեր», հետևաբար՝ այն ենթարկվում է հարձակումների։
Այլ կերպ ասած, Երևանն՝ իր իսկ աշխարհընկալման տրամաբանության շրջանակներում, դիտավորյալ կերպով խորացնում է հակամարտությունը Մոսկվայի հետ։ Հետևաբար, առաջանում է կարևոր հարց՝ ու՞մ վրա է Փաշինյանը հույսը դնում Ռուսաստանի դեմ իր պատերազմում.
• ԱՄՆ-ի վրա՞։ Վաշինգտոնը այժմ ինքն է ձգտում խորացնել համագործակցությունը Մոսկվայի հետ։ Իսկ «Axios» պարբերականը գրել է այսօր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ավելի ու ավելի է ցանկանում շեղել իր ռազմավարական ուշադրությունը Ուկրաինայից դեպի այլ հրատապ առաջնահերթություններ, հատկապես Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում։
• Թուրքիայի վրա՞։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է զիջել Փաշինյանին՝ Ռուսաստանի հետ «գազային հաբ» ստանալու կամ նույնիսկ թուրքական գյուղատնտեսական ապրանքների անխոչընդոտ արտահանման ապահովման դիմաց։
• Իլհամ Ալիևի վրա՞։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների իրողությունները, որտեղ ավելի ու ավելի ակնհայտ է Լոնդոնի ազդեցությունը, ցույց են տալիս, որ շուտով Ալիևը կարող է կանգնել այն հարցի առաջ, թե ինչպես դուրս գալ Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությունից՝ պահպանելով ներկայիս սահմանները։
Ամենը շարունակաբար մոտենում է հանգուցալուծմանը, և որքան մոտ է ավարտն, այնքան էմոցիոնալ կլինի Փաշինյանի արձագանքը և վարքագիծը։ Իսկ դա նշանակում է՝ մենք կտեսնենք նրա կողմից ավելի շատ ռազմավարական սխալներ։
Մտածե՛ք այդ մասին․․․»։