ԶՈՒ ԳՇ պետը գնահատել է Փաշինյանի պատերազմի և խաղաղության մասին հայտարարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարն է, և այն, ինչ ասում է վարչապետը, դրա համար բավարար հիմքեր ունի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
Ինչ վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից զինվորական ծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու վերաբերյալ աղմկահարույց օրինագծին, ապա, ըստ նրա, Պաշտպանության նախարարությունը մոտ ապագայում կներկայացնի իր տեսակետը։
Ասրյանը նաև ասաց, որ գերատեսչությունը պայքարում է կոռուպցիայի դեմ. «Այո, կան դեպքեր, երբ զինծառայողները փորձում են կոռուպցիոն քայլեր կատարել կամ նման ռիսկերի դիմել։ Մեր պարտականությունն է վերացնել դա», - բացատրել է նա։
News.am