ԱԱԾ պետ․ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են անհայտ կորածների համատեղ որոնումների մասին

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են անհայտ կորածների համատեղ որոնումների շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները խորհրդակցություն են անցկացրել։

«Հանդիպումը կայացել է, սա արդեն երկրորդ հանդիպումն է, քննարկվել են անհայտ կորածների ճակատագրերի և հնարավոր որոնողական աշխատանքների հետ կապված հարցեր: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդ աշխատանքները: Ես հանդիպումը դրական եմ գնահատում»,- ասաց Աբազյանը։

Բանտարկյալներին վերադարձնելու հնարավորության մասին հարցին ԱԱԾ պետը նշեց, որ իրենք ամենաշատը շահագրգռված են հնարավորինս արագ արդյունքի հասնելու հարցում։ Այնուամենայնիվ, նա դժվարացավ ժամկետ նշել:

Աբազյանին հարցրեցին նաև, թե երբ հնարավոր կլինի որոնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

«Ժամանակը չեմ նշի, բայց նախնական պայմանավորվածություն կա համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար»,- նշել է ԱԱԾ պետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին տեղի է ունեցել անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների նախորդ հանդիպումը։

Sputnik Արմենիա