2025-06-05 09:13
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվա-Տոկիո հարաբերությունները դեգրադացվել են` հասնելով աննախադեպ ցածր մակարդակի
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուս-ճապոնական հարաբերությունների մակարդակն աննախադեպ իջել է պաշտոնական Տոկիոյի մեղքով: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Ճապոնական կողմի նպատակաուղղված գործողությունները հանգեցրել են երկկողմ հարաբերությունների աննախադեպ դեգրադացիայի»,-ընդգծել են նախարարությունում:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ երկխոսության վերականգնումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ճապոնական կառավարությունը հրաժարվի հակառուսական գծից, որը վարում է Ուկրաինայի հարցում Արևմուտքի հետ համերաշխության շրջանակներում:
Մոսկվայում կարծում են, որ հակառակ դեպքում հարաբերությունների կարգավորման հեռանկարներ գոյություն չունեն։
Sputnik Արմենիա