2025-06-05 10:52
Լրատվական գործակալություններ
Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը
Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մասնակիցները կքննարկեն արդյունաբերական համագործակցության հարցեր, այդ թվում ՝ ծանր մեքենաշինության ոլորտում, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման ազգային համակարգերի ներդաշնակեցման հարցեր: Նախատեսվում է առողջապահության ոլորտում փաստաթղթերի ստորագրում ։
Օրակարգում է նաև ԱՊՀ երկրների տարածքում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության մոնիթորինգի միասնական համակարգի զարգացումը:
Sputnik Արմենիա