2025-06-05 12:16
Լրատվական գործակալություններ
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կմիավորվի Հայաստանի պատմության թանգարանի հետ
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը միացվում է Հայաստանի պատմության թանգարանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Մինչ այս «Մայր Հայաստան» պետական հիմնարկը գործում էր ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։
Ըստ հիմնավորման՝ «Մայր Հայաստան» թանգարանում ներկայացված ցուցանմուշները ռազմական արվեստի, ճակատամարտերի, ռազմական պատմության մասին են, նպատակահարմար է գտնվել այն միացնել «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ ստեղծելով «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ:
Նշվում է, որ որոշման նախագիծը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետբյուջեում փոփոխությունների չի հանգեցնում:
Sputnik Արմենիա