Հայաստանում ծնելիության մակարդակը հունվար-ապրիլին նվազել է 7.3%-ով
2025 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է 7.3%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Ծնելիության մակարդակի անկում Հայաստանում գրանցվել է անցյալ տարվա հունվարից։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 9729 երեխա, մինչդեռ 2024 թ.-ի չորս ամիսներին եղել է 10492 նորածին։
Միևնույն ժամանակ, նշված ժամանակահատվածում գրանցվել է 127 մեռելածնություն, ինչը 22.1%-ով պակաս է 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընդհանուր առմամբ, 2025 թ.-ի հունվար-ապրիլին երկրում մահացել է 9175 մարդ, ինչը 0.6%-ով ավելի է 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այսպիսով, կենսունակության ինդեքսը՝ ծնունդների և մահացածների թվի հարաբերակցությունը, այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 106%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 115%-ի դիմաց։
ԱՌԿԱ