Թադևոս Ավետիսյան․ 2018-ից հետո բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքը վատացել է, իսկ պետական պարտքը՝ կրկնապատկվել

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն` անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին:

«Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսին՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի ՀՀ քաղաքացիներին։

2018 թ առաջին եռամսյակում՝

մեկ անձի նվազագույնսպառողականզամբյուղիամսականարժեքըկազմելէ 61355 դրամ,

կենսաթոշակի միջին ամսականչափը՝ 40634 դրամ,

մեկ ընտանիքի նպաստիմիջինամսականչափը՝ 31350 դրամ,

պետական պարտքը՝ 6,887 միլիարդԱՄՆդոլար։

2025 թ առաջին եռամսյակում՝

մեկ անձի նվազագույնսպառողականզամբյուղիամսականարժեքըկազմելէ 78181 դրամ,

կենսաթոշակի միջին ամսականչափը՝ 49567 դրամ,

մեկ ընտանիքի նպաստիմիջինամսականչափը՝ 33350 դրամ,

պետական պարտքը՝ 13,581 միլիարդԱՄՆդոլար։

Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը կրկնապատկվել է, իսկ կյանքը թանկացել է ավելի շատ՝ սոցիալապես անապահով հարյուր հազարավոր մեր քաղաքացիների եկամուտների աճերի համեմատ, մասնավորապես՝

թոշակառուների կյանքը վատացել է առնվազն 5 տոկոսով կենսաթոշակիմիջինամսականչափնավելացելէ 22 տոկոսով, իսկ մեկանձինվազագույնսպառողականզամբյուղիարժեքնաճելէ 27,5 տոկոսով,

նպաստառու ընտանիքների, այդթվում՝ աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության կյանքը վատացել է առնվազն 21 տոկոսով մեկընտանիքինպաստիմիջինամսականչափնավելացելէ 6,4 տոկոսով, իսկ նույնիսկմեկանձիհաշվովնվազագույնսպառողականզամբյուղիամսականարժեքնէաճել 27,5 տոկոսով»:

News.am