2025-06-06 09:02
Լրատվական գործակալություններ
Արարատ Միրզոյանի կինը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն է նշանակվել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նորանշանակ տնօրենին անձնակազմին է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին»,–ասվում է հաղորդգրության մեջ
Գոհար Աբաջյանն իր հերթին հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար։
Sputnik Արմենիա