Մհեր Մկրտչյան․ Կգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը

Լռեք ու ոչինչ մի արեք: Կգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը, օրինակ՝ Արգիշտի Քյարամյանը: Հա, ինչ` վաղուց նոր պաշտոն չի ունեցել, գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

«Հայաստանի ոչնչացումը ընթանում է միացյալ ուժերով` Նիկոլը բացահայտ, ընդդիմությունը՝ անատամ, Եկեղեցին՝ վեհ, լայն մտավորականությունը՝ էժան:

Այդպես կլինի մինչ այն օրը, քանի դեռ ասպարեզում չեն հայտնվի մարդիկ, ովքեր կա՛մ կորցնելու բան չեն ունենա, կա՛մ թքած կունենան իրենց ունեցվածքի վրա», - նշել է նա։

Aysor.am