Երևանում անցկացվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 6-ին Երևանում՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի շրջանակներում անցկացվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումը։

 


Ֆորումն առաջատար քննարկման հարթակ է, որը միավորում է Ռուսաստանի և Հայաստանի պետական ​​մարմինների, գործարար և փորձագիտական ​​շրջանակների ներկայացուցիչներին և տնտեսական ոլորտի ամենամեծ և նշանակալի երկկողմ հանրային միջոցառումներից մեկն է։

Ֆորումի շրջանակներում կկայանա լիագումար նիստ։ Նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունների ղեկավարների, երկու երկրների տարածաշրջանների ղեկավարների ելույթներ, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների զեկույցներ։ Լիագումար նիստը կավարտվի երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությամբ։

News.am