Մատվիենկոյի ու Փաշինյանի հանդիպումը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդի մամուլի ծառայությունը։

«Բանակցություններն ի սկզբանե ընթացել են անհատական ​​ձևաչափով, դրանք նախատեսվածից շատ ավելի երկար են տևել»,- նշել են Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունից։

Այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով։

Aysor.am