Փաշինյանի` սրբազանի քեռակնոջ մասին գրառման հետ կապված ԿԿՀ-ում վարույթ է նախաձեռնվել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի՝ սրբազանի քեռակնոջ մասին գրառման վերաբերյալ, լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը։
«Չորեքշաբթի ստացվել է դիմումը մի քանի առևերույթ խախտումներով, մեկով՝ մայիսի 30-ի առավոտյան արված գրառման թեմայով (քահանայի քեռակնոջ մասին գրառումը - խմբ․) արդեն վարույթ նախաձեռնվել է, մյուսների թեմայով քննարկուման փուլում ենք, երկուշաբթի կորոշենք», - ասաց նա։
Գալստյանը մանրամասնեց վարույթի քննման ընթացակարգը՝ 90 օր ժամկետում հանձնաժողովը պետք է քննի վարչապետի արտահայտությունները և վիրավորանքի և վարքագծի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ որոշում հրապարակի։ Միակ պատասխանատվությունը, որը հետևելու է խախտման առկայության հայտնաբերման դեպքում, Փաշինյանի կողմից պարզաբանում ներկայացնելն է լինելու։
Հարցին, թե արդյոք դատախազություն չեն դիմելու, Գալստյանն ասաց, որ եթե առևերույթ հանցակազմի տարրեր լինեին գրառման մեջ, նրանք կդիմեն, բայց այստեղ բացառապես վարքագծի խախտում է։ Իսկ հարցին, թե քանի անգամ պաշտոնյան պետք է իրեն թույլ տա «համբալ», «դոմփել» և նման բառապաշարով խոսել, որ հրապարակումից ավելի շատ պատասխանատվության ենթարկվի, Գալստյանն ասաց, որ նման քանակ չկա և ամեն դեպքը քննվումէ առանձին։
Նշենք, որ նույն հանձնաժողովը այժմ քննում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած «համբալ», «վեր ընկի տեղդ», «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտեությունները։ 2024-ին նման վարույթ եղել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ, նա հրապարակային պարզաբանում է ներկայացրել իր վարքի շուրջ, ինչը տեղադրվել է քաղաքապետարանի կայքում։
Sputnik Արմենիա