Փաստաբան․ Սամվել Շահրամանյանի հարցաքննությունը հետաձգվել է
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հունիսի 6-ին նախատեսված հարցաքննությունը պաշտպանական կողմի միջնորդությամբ հետաձգվել է, Armenia Today-ին հայտնել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ հարցաքննությունը հետաձգվել է հունիսի 10-ին։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը՝ փաստաբանն այլ մանրամասներ չի հայտնել։
Հունիսի 4-ին Երիցյանը փոխանցել էր, որ Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում՝ վկայի կարգավիճակով։ Փաստաբանն առանց մանրամասների նշել էր, որ գործը հարուցվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հրապարակային արված հայտարարության հիման վրա։ Շահրամանյանի դեմ քրեական վարույթ էր նախաձեռնվել 2024-ին՝ կապված ծառայողական մեքենան ՀՀ կառավարությանը չհանձնելու հետ։