ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող միջուկային բանակցությունների ֆոնին։

ԱՄՆ պատժամիջոցների վերջին ցուցակում հայտնվել են 10 ֆիզիկական անձ և 27 ընկերություն։

Հատկանշական է, որ պատժամիջոցները սահմանվել են ոչ միայն իրանական, այլև չինական, բելգիական և էմիրաթական ընկերությունների դեմ։

News.am