2025-06-06 19:49
Լրատվական գործակալություններ
Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 191 հոդվածով»,– նշեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք` ԱԱԾ–ն այսօր հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղին հարող հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։