Լույս է ընծայվել «Ապացուցման միջոցները և ապացուցումը ՀՀ քրեական դատավարությունում» ձեռնարկը
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ ի.գ.թ, դոցենտ Արտակ Հովհաննիսյանի հետ համահեղինակությամբ, 2025 թվականին լույս է ընծայել «Ապացուցման միջոցները և ապացուցումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում» գիտաուսումնական ձեռնարկը:
Ձեռնարկում մանրամասն ներկայացվում են քրեական դատավարությունում առանցքային, ըստ էության, կենտրոնական տեղ զբաղեցնող ապացույցների և ապացուցման գործընթացի վերաբերյալ վերլուծություններ: Համադրելով թեմայի վերաբերյալ պատմական զարգացումները, միջազգային փորձը, արդի կարգավորումներն ու ցանցային դարաշրջանում ի հայտ եկող մարտահրավերները՝ ձեռնարկը հանդիսանում է իրավաբան-գիտնականների և պրակտիկ իրավաբանների համար չափազանց կարևորուղեցույց: Ձեռնարկում քննարկվող հարցերի վերաբերյալ խորը վերլուծությունները՝ համադրվածփիլիսոփայական դատողություններով, սկսնակ իրավաբանի կամ իրավագիտության ֆակուլտետի նորաթուխ ուսանողների համար առանձին դեպքերում կարող է և բարդ թվան, այնուամենայնիվ ձեռնարկի գիտական-կիրառական արժեքն ու կարևորությունն անվիճելի են, հատկապես իրավակիրառական պրակտիկայում իմպլեմենտացման հեռանկարում: Ի վերջո,ապացուցումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում առավել բարձրմակարդակի լինելու դեպքում հանգեցնելու է քրեական արդարադատության որակական փոփոխման: Իրավամբ, նորարարական ենՀեղինակների «ցանցային ակտիվզմի» ազդեցության վերաբերյալ դատողությունները և դրա տեսանկյունից, կարծում ենք, կարելի է դիտարկել «մինչդատական վարույթի» որոշակի իմաստով «պաշտպանվածությունը» նվազեցնելու, հաշվետվողականության բարձրացման հարցերի քննարկման նախադրյալները:
Հաշվի առնելով ձեռնարկում քննարկվող հարցերի լայն շրջանակը և ընտրված թեմայի մեծածավալ լինելը՝ շարունակում են առկա լինել որոշ հարցեր, որոնք հնարավոր չի եղել ամբողջությամբ մեկ աշխատության շրջանակներում դիտարկել և որոնքենթակա են հետագա քննարկման: Այսպես, աշխատությունում ներկայացված են քննչական գործողությունների ընդհանուր պայմանները, սակայն առանձին քննչական գործողությունները վերլուծված չեն, որպիսի պայմաններում օրենքի էական խախտմամբ ձեռք բերված ապացույցների վերաբերյալ կարգավորումները ենթակա ենհավելյալ անդրադարձի: Կարծում ենք նաև, որնշվածը տարբեր քրեական վարույթներով իրավունքի գերակայության ամբողջական ներդրման իմաստով կարևոր կարող է լինել:
Իրավակիրառական պրակտիկայում հանդիպում են մի շարք կոնկրետ դեպքեր, որոնց պայմաններում առաջանում է հարցն առ այն, թե արդյոք ձեռք բերված ապացույցը ստացվել է, օրինակ, ընթացակարգի այնպիսի խախտմամբ, որի հետևանքը հնարավոր չէ վերացնել այլ ապացուցողական գործողության պատշաճ կատարմամբ: Դիցուք, մեղադրյալին պատկանող էլեկտրոնային սարքի թվային խուզարկությունն իրականացվել է մեղադրյալի (օրինական տիրապետող) բացակայությամբ, ինչը հակասում է խուզարկության ընդհանուր պամաններին: Մեկ այլ դեպքում, նույն ընթերական միևնույն վարույթի ընթացքում մասնակցել է մի քանի իրար անմիջականորեն չհաջորդող քննչական գործողությունների: Հարց է առաջանում. արդյոք նմանատիպ խախտումները կարող են գնահատվել որպես «էական» և հանգեցնել ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության: Նշված հարցերը ենթակա են քննարկման հետագա աշխատությունների շրջանակներում և սույն աշխատության մեջ ամբողջությամբ դիտարկման դեպքում էական փոփոխության կարող էր հանգեցնել մի շարք քրեական վարույթներով:
Ամփոփելով՝ շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին հերթական կարևորագույն գիտական ձեռքբերման կապակցությամբ՝ ընդգծելով «Ապացուցման միջոցները և ապացուցումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում»գիտաուսումնական ձեռնարկի արժեքը քրեական դատավարության մասնակիցների` փաստաբանների, քննիչների, դատախազների, դատավորների և գիտական տեսանկյունից ուսումնասիրողների համար, հատկապես բարդ իրավիճակներում ի օգուտ իրավունքի լուծումների տեսանկյունից:
Գրախոսականը կազմեցին «Ջեյ-Փի»փաստաբանական գրասենյակ ՍՊԸ հիմնադիր, ի.գ.թ., փաստաբան Արամ Վարդևանյանը և նույն փաստաբանական գրասենյակի իրավաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավունքի մագիստրոսական ծրագրի ուսանող, երիտասարդ գիտնական Հակոբ Կուրեղյանը:
News.am