2025-06-07 08:23
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական կողմում հայտնված անչափահաս տղաները գտնվել են և այժմ Տեղ գյուղում են
Ադրբեջանական կողմում հայտնված անչափահաս տղաները՝ Կարեն Ջհանգիրյանն ու Անդրեյ Գյագունցը գտնվել են և այժմ Տեղ գյուղում են, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Դավիթ Ղուլունցը։
Տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ԱԱԾ-ն՝ խոստանալով ավելի ուշ մանրամասներ հայտնել։
Տղաների առողջական վիճակը լավ է, ավելի ուշ հայտնեցին համայնքապետարանից։
Հիշեցնենք` ԱԱԾ–ն այսօր հայտնեց, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղին հարող հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։