Հայաստանում կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել

Հայաստանում կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը»,– ասված է հաղորդագրությունում:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Sputnik Արմենիա