ՀՀ ԱԱԾ․ Սյունիքի մարզի 2 բնակչին առևանգելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Սյունիքի մարզի բնակիչներ Կարեն Ջհանգիրյանի ու Անդրեյ Գյագունցի` ադրբեջանցիների կողմից առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

«Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում»,–ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ԱԱԾ–ն հունիսի 6–ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղին հարող հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ավլի ուշ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Sputnik Արմենիային հայտնեց, որ տղաները գտնվել են և արդեն գյուղում են։