2025-06-07 13:46
Լրատվական գործակալություններ
Երևանում ջրանցքից կնոջ դի են հանել
Երևանում կնոջ դի են հանել ջրանցքից։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի:
Sputnik Արմենիա