Թուրքական հյուրանոցի տերը գողացել է զբոսաշրջիկների քարտերի տվյալներն մեծ գումար հափշտակել

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 20 հոգուց բաղկացած խմբավորման, որոնք մեղադրվում են թուրքական հանգստավայրերում հանգստացող օտարերկրյա զբոսաշրջիկների հաշիվներից ավելի քան 1,1 միլիարդ թուրքական լիրա (29 միլիոն դոլար) գողանալու մեջ։ Այս մասին հաղորդում է Anadolu պետական գործակալությունը:

Քուշադասի հանգստավայրի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել տուժած օտարերկրացիներից բողոքներ ստանալուց հետո, որոնց հաշիվներից առանց նրանց իմացության գումար են հանել արդեն Թուրքիայից մեկնելուց հետո: Կասկածյալներին հետևել են չորս ամիս։ 20 կասկածյալներ ձերբակալվել են մայիսի 31-ին Այդին, Անթալիա, Իզմիր, Մուղլա և Ստամբուլ նահանգներում։

Anadolu-ն գրում է, որ խմբավորման առաջնորդը հյուրանոցի սեփականատերն է եղել։ Նախնական գնահատականներով՝ հանցախմբի գործողություններից տուժել է 268 օտարերկրացի։

«Քուշադասի հյուրանոցի սեփականատեր Խ. Օ.-ն, որը ենթադրաբար խմբավորման առաջնորդն է եղել, իր հյուրանոցում սենյակներ ամրագրած օտարերկրյա զբոսաշրջիկների քարտերի տվյալները փոխանցել է մեկ այլ հյուրանոցի և ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունների։ Զբոսաշրջիկները հանգստից վերադառնալուց հետո հայտնաբերել են, որ իրենց բանկային քարտերից բազմիցս գումար են հանել՝ իբր հյուրանոցներում հանգստանալու և մեքենաներ վարձակալելու համար», - պարզաբանվում է հաղորդագրության մեջ։

Խմբավորման որոշ անդամներ այլ երկրներ այցելությունների ընթացքում ստացել են օտարերկրացիների քարտերի տվյալները։ Ապօրինի ճանապարհով ստացված միջոցները «լվացվել» են, դրանցով ձեռք է բերվել անշարժ գույք։

Sputnik Արմենիա