Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս վթարի է ենթարկվել. կան տուժածներ

Hraparak.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաև թիկնապահներից ոմանք։

Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ սա Փաշինյանի շարասյան կողմից առաջին վթարի դեպքը չէ. տարիներ առաջ Փաշինյանի շարասյունը վթարի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, որը մահացավ։

News.am