2025-06-09 13:00
Լրատվական գործակալություններ
Արսեն Բաբայան․ «Մերժենք Վեհափառին» կարգախոսով «հեղափոխությունը» չի ստացվելու
«Մերժենք Վեհափառին» կարգախոսով «հեղափոխությունը» չի ստացվելու, այս մասին հայտարարել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Նիկոլը, վստահ եմ, չի գիտակցում, որ Եկեղեցին 2018-ի ՀՀ իշխանությունը չէ, իսկ Վեհափառն էլ այդ իշխանության ղեկավարը չէ, որ կարողանա 2018-ի սցենարով պլանավորված «հեղափոխությամբ» 2026-ին ընտրվել իշխանություն։
Իշխանության ներկայացուցիչները, քանի որ մշտապես կտրված են եղել Եկեղեցուց, պարզապես չեն պատկերացնում, որ այս դեպքում՝ «Մերժենք Վեհափառին» կարգախոսով «հեղափոխությունը» չի ստացվելու։ Եկեղեցին ունի հանրային լայն պաշտպանություն և հույս եմ հայտնում, որ այդպիսի պաշտպանությունը գործնականում կհաստատվի․․․
Իսկ այդ դեպքում նիկոլիզմն իսկապես կվերանա մեր հայրենիքից»,- նշել է նա։
Aysor.am