Արզնիում հնչած կրակnցներին մասնակից են եղել Ռոմանոս Պետրոսյանի քեռու տղան և Փաշինյանի օգնականի եղբայրը

Երեկ երեկոյան Արզնիի «Avenue Arzni» հյուրատանը Արզնիի համայքապետի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել, որի հետևանքով կան վիրավոր և բերման ենթարկված անձինք։ Այսօր հայտնի դարձավ, որ բերման ենթարկված անձանցից են Արզնու համայնքապետ Ֆելիքս Միրզոևը, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը, 32-ամյա Աշուր Իլյայեևը, 53-ամյա Կառլեն Սիմոնովը, 46-ամյա Արկադի Մոիսեևը, 39-ամյա Ալբերտ Սարկիսովը:

MediaHub-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դավիթ Վանյանը ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի քեռու տղան է, որը միաժամանակ համայնքապետի ստվերային կուրատորն է համարվում, իսկ կռվին անմիջական մասնակցություն են ունեցել Նիկոլ Փաշինյանի օգնական, նախկինում ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Միխայիլովի եղբայրը՝ Սուրեն Միխայիլովը և նրա որդիները։

ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ ինը անձ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության համայնքային բաժին, սակայն անուններ չտվեցին, թե ովքեր են։ Նկատենք, որ մամուլում հրապարակված անունների մեջ ևս Փաշինյանի օգնականի եղբոր ու նրա տղաների անունները չկան։

Նշենք նաև, որ կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ մի քաղաքացի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

News.am