ՌԴ-ն Ուկրաինայում ղարաբաղյան սցենար չի ուզում․ Մեդինսկին բացատրել է խնդրի էությունը

Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական կարգավորման համատեքստում բերել է Լեռնային Ղարաբաղի օրինակը:

«Եթե հակամարտությունը կանգնեցվի առաջնագծի երկայնքով, ինչ-որ զինադադար կնքվի, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի»,-ասել է Մեդինսկին RT-ին տված հարցազրույցում:

Նա կարծում է, որ նման սցենարի դեպքում որոշ ժամանակ անց Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, կփորձի հետ գրավել տարածքը, և դա կլինի մոլորակի վերջը։

«Մենք չենք ուզում, որ մեզ մոտ առիթ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը ոչ ոք չի ճանաչել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ բռնկվել»,-հավելել է նա:

Ռուսաստանը ցանկանում է լիարժեք խաղաղություն կնքել՝ նոր տարածքների ճանաչմամբ։

Sputnik Արմենիա